Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Սմբատյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/08/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/09/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ավագ խմբի դաստիարակի /0,56 հաստիքային միավոր/, միջին խմբի դաստիարակի /1 հաստիքային միավոր/ և ֆիզկուլտուրայի հրահանգչի /1 հաստիքային միավոր/ թափուր տեղերի համալրման համար։

              Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ՀՀ ԿԳՄՍ       նախարարի՝ 25․03․2022թ․ N 471- Ա/2 հրամանով հաստատված թեստավորման և հարցազրույցի հարցաշարերի համաձայն։

Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`

1)      դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4)աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

 6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

           Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում:

Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

Փաստաթղթերն ընդունվում են 2022թ օգոստոսի 24–ից մինչև  սեպտեմբերի 20–ը ներառյալ, ամեն աշխատանքային օր, ժամը՝ 1000-ից մինչև 17-00:

Մրցույթը տեղի կունենա 2022թ սեպտեմբերի  26-ին՝ ժամը 14։00-ին  ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում՝ Նոր Գեղի, Աղբյուրակի 30 հասցեում։

                 Տեղեկությունների համար զանգահարել՝ 093 25 44 32 հեռախոսահամարով

Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner