ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 դեկտեմբերի 2024 թվականի N 2264
ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅՍՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով մասնագիտական առաջարկությունը՝ որոշում եմ
1.Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմներում զոհված և վիրավորում ստացած անձանց ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, ՀՊՄ տարիների բռնադատված ընտանիքներին, Չեռնոբիլի (Ուկրաինա) աղետի և Մայակ Ա/Մ վթարի վերացման մասնակիցներին դրամական օգնություն տալու համար համայնքի 2024 թվականի բյուջեի 10.7.1 «Սոցիալական հատուկ արտոնություններ» հատվածի 4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածից հատկացնել 10420000 դրամ, Նոր Հաճըն քաղաքի բնակիչ՝ դաշնակահար Էլեն Խաչիկյանին պարգևավճար տալու համար 4727 «Կրթության, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածից հատկացնել 40000 դրամ: 2. Հանձնարարել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին ապահովել ֆինանսավորումը՝ ըստ հաստատված նախահաշվի: 3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ՝ Գ. Կարապետյանի վրա: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
05 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024
ք.Նոր Հաճըն