Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 487

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՌՈԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

ՂեկավարվելովՀողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-ն որոշման և ՀՀ Կառավարության30.11.2006թ. թիվ 1855-Ն որոշման պահանջներով՝ որոշումեմ.                                

1.    Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի  18-ի թիվ 912-ն որոշման 25-րդ կետով նախատեսված ինքնակամ իրականացված կառույցները ճանաչել օրինական: 

2.    Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի ծավալից դուրս բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցների հողամասերն անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցվում են շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին: 

3.   Ընդունել ի գիտություն, որ Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.   Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.05997 հա, որը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի  2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 10-րդ գոտում:   

5. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

6.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման :

7.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

29 ՓԵՏՐՎԱՐԻ 2024                                                                        
ք.Նոր Հաճըն