Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2024 թվականի N 1814

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 48-րդ հոդվածի, Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022թ. փետրվարի 18-ի <<Նոր Հաճըն համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը հաստատելու մասին>> N21-Ա որոշման պահանջներով, հաշվի առնելով Նոր Հաճըն քաղաքի Իսահակյան փողոց, շենք 5, բնակարան 2 հասցեի բնակիչ Ելենա Եղիյանի դիմումը և հիմք ընդունելով համայնքապետարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.

1.Համայնքի 2024 թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10.7.1. <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> հատվածի ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4726 <<Հուղարկավորության նպաստներ բյուջեից>> հոդվածից 70000 (յոթանասուն հազար) դրամի չափով դրամական օգնություն տրամադրել համայնքի բնակիչ Ելենա Եղիյանին, մոր՝ Արուսյակ Հայրապետյանի թաղման ծախսերը հոգալու համար:

2. Հանձնարարել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին` ապահովելու ֆինանսավորումը:

3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արման Սմբատյանի վրա:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024                                                                        
ք.Նոր Հաճըն