ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2024 թվականի N 1200
«ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 1-ին հավելվածը, «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրենի լիազորված անձ՝ Թամարա Պետրոսյանի ներկայացրած հայտը և N000040 վճարման հանձնարարագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 80.110․1050902) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան փ. թիվ 9 հասցեում գտնվող, 500 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու.
1) հանրային սննդի կազմակերպում և իրացում:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
22 ՄԱՅԻՍԻ 2024
ք.Նոր Հաճըն