Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2024 թվականի N 482

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով 2019թվականի նոյեմբերի 19-ի N225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն  որոշմամբ, Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշման՝ հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը և հաշվի  առնելով  այն  հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունը կառուցված  չէ ինժեներատրանսպորտային  օբյեկտների   օտարման  կամանվտանգության  գոտիներում,  քաղաքաշինական նորմերի և կանոնների  էական խախտումներով, դրա  պահպանումը չի խախտում  այլ  անձանց  իրավունքները  և  օրենքով  պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների  կյանքին  ու  առողջությանը,  չիառաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

համայնքում Հարավարևելյան թաղամասի  8-րդ փողոց6 հասցեի 07-006-0058-0004 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 82.7քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 50,65քմ արտաքին մակերեսով նկուղը, 4,4քմ մակերեսով ծածկը, 2,7քմ մակերեսով պարիսպը, 9,4քմ մակերեսով աստիճանահարթակը համարելօրինական (չափագրման  տվյալների մուտքագրման ծածկագիր՝ հաշվառում 2023JSLREY):

2.Գևորգ Աշոտի Իսպիրյանը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 347060/երեք հարյուր քառասունյոթ հազար վաթսուն/ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

28 ՓԵՏՐՎԱՐԻ 2024                                                                        
ք.Նոր Հաճըն