Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 դեկտեմբերի 2024 թվականի N 2263

ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով մասնագիտական առաջարկությունը՝ որոշում եմ

1.Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համայնքային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել՝ գործառնական դասակարգման 08.2.4  «Այլ մշակութային կազմակերպություններ» հատվածի տնտեսագիտական դասակարգման 4269 «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածից՝  4534203.55 դրամ,  4239 «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածից՝  270000 դրամ,  4237 «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածից՝  2249998.5 դրամ:

2. Հանձնարարել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին ապահովել ֆինանսավորումը՝ ըստ հաստատված նախահաշվի:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ` Գ.Կարապետյանի վրա

  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

05 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024                                                                        
ք.Նոր Հաճըն