 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2024 թվականի N 1201
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ «ՍԵՆԵՔԵՐԻՄ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 1-ին հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Սենեքերիմ Առաքելյանի» ներկայացրած հայտը և N14 վճարման անդորրագիրը և հանձնարարագրերը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Սենեքերիմ Առաքելյանին» (պետական հաշվառման համար՝ 80.00686) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ. Թևոսյան թիվ 43/1 հասցեում գտնվող հիմնական շինության տարածքում 2024 թվականի ընթացքում իրականացնելու.
1) հեղուկ վառելիքի վաճառք։
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
22 ՄԱՅԻՍԻ 2024
ք.Նոր Հաճըն