Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2024 թվականի N 484

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով 2019թվականի նոյեմբերի 19-ի N225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն  որոշմամբ, Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշման՝ հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը և հաշվի  առնելով  այն  հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունը կառուցված  չէ ինժեներատրանսպորտային  օբյեկտների   օտարման  կամանվտանգության  գոտիներում,  քաղաքաշինական նորմերի և կանոնների  էական խախտումներով, դրա  պահպանումը չի խախտում  այլ  անձանց  իրավունքները  և  օրենքով  պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների  կյանքին  ու  առողջությանը,  չիառաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1.Սարգիս Թելմանի Խաթայանին սեփականության իրավունքով պատկանող  Նոր Հաճըն համայնքում Նոր Արտամետ գյուղում 10-րդ փողոց7 հասցեի 07-047-0031-0045 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 170,9քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 23,93քմ արտաքին մակերեսով մառանը,10,88քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 1,83քմ մակերեսով պարիսպը համարելօրինական (չափագրման  տվյալների մուտքագրման ծածկագիր՝ հաշվառում 2023BHTA48):

2. Սարգիս Թելմանի Խաթայանը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընիհամայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 322700/երեք հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր/ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

28 ՓԵՏՐՎԱՐԻ 2024                                                                        
ք.Նոր Հաճըն