ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 1202
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով որոշում եմ.
1. Էդուարդ Վարդանյանին տալ եռանկյուն փայտե տնակի, տնտեսական շինության, ամառային խոհանոցի, հանդերձարանի, լողավազանի և պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Նոր Հաճըն համայնք գյուղ Գետամեջ 4-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 3 հողամասում: (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
23 ՄԱՅԻՍԻ 2024
ք.Նոր Հաճըն