Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և հիմք ընդունելով Զորիկ Սլավիկի, Արթուր Զորիկի, Զարուհի Զորիկի Փամբուխչյանների դիմումը Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Զորիկ Սլավիկի, Արթուր Զորիկի, Զարուհի Զորիկի Փամբուխչյանների դիմումին և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղում վերջիններիս սեփականություն հանդիսացող 07-064-0307-0004 կադաստրային ծածկագրով 0,15հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |