Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 1/փ-142 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի ՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1․ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Արթուր Դավթի Դավթյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան Արթուր Դավթի Դավթյանի սեփականություն հանդիսացող 07-047-0202-0110 կադաստրային ծածկագրով 0,1509 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։ 2
․ Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |