Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստաված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Գևորգ Աղվանի Մուսինյանի դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Գևորգ Աղվանի Մուսինյանի սեփականություն հանդիսացող
07-047-0202-0099 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,2409 հա հողամասից /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ վարելահող հողամաս/ 0,05 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝
0,05 հա վարելահող հողամասի համար 500 քմ x 2817,75 դրամ = 1408880 դրամ /մեկ միլիոն չորս հարյուր ութ հազար ութ հարյուր ութսուն/ դրամ
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։