Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1779
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2025 թվականի N 1779

«ՆՈՐ ԳԵՂԻԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ Ժ/Պ ՆԱՐԵԿ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՆ ՍԱՇԱ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով մասնագիտական առաջարկությունը` որոշում եմ.

1. Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի արվեստի  դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Նարեկ Անտոնյանին  և սան Սաշա Բաբախանյանին  շնորհավորելու և խրախուսելու համար համայնքի 2025 թվականի բյուջեի գործառական դասակարգման 10.7.1 «Սոցիալական հատուկ արտոնություններ» հատվածի տնտեսագիտական դասակարգման 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածից հատկացնել 150000 (հարյուր հիսուն հազար) դրամ՝  համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտակ և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին ապահովել ֆինանսավորումը`ըստ հաստատված նախահաշվի:

3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Գ. Կարապետյանի վրա:

4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner