Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2-րդ հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Պարույր Սիմոնյանի» ներկայացրած հայտը և 6862 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Պարույր Սիմոնյանին» (պետական հաշվառման համար՝ 83.1428079) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Առողջարանային փ. 4փկղ թիվ 4 հասցեում գտնվող, 80 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 2-րդ, 3-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: