Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1 հավելվածը, «ԷԳԱ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և վճարման N1619 հանձնարարագիրը` որոշում եմ
1. Տալ թույլտվություն «ԷԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 264.110.01165) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկ, Ա, Բ կողմում 36 քառակուսի մետր տարածքով այլ արտաքին գովազդ(Երևան սիթի) տեղադրելու համար՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: