Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստատված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Վահե Գևորգի Գևորգյանի դիմումը՝ որոշում եմ․
1․ «ՏԵՍԱՐԱՆ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 07-064-0283-0143 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,44042 հա մակերեսով հողամասի /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ արոտավայր հողամաս/ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝ 0,44042 հա արոտավայր հողամասի համար 4404,2 քմ x 4421,55 դրամ = 19473400 դրամ /տասնինը միլիոն չորս հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր/ դրամ։ 2․ Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։