Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Սմբատյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/05/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/05/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ղեկավարվելով «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» Նոր Հաճընի համայնքի ավագանու 2021 թ. դեկտեմբերի 29-ի N 47-Ա որոշման պահանջներով` առաջարկում ենք անդամակցել համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող հետևյալ խորհրդակցական մարմիններին.

1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ.

2) քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ.

3) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:

Խորհրդակցական մարմի ստեղծման նպատակն է՝ ապահովել համայնքի բնակիչների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:

Խորհրդակցական  մարմնին անդամակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի մայիսի 27-ը դիմում ներկայացնել համայնքի ղեկավարին (դիմումի ձևը կարելի է վերցնել համայնքապետարանի աշխատակազմից) կամ առցանց լրացնել համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված դիմումի ձևը: 

Դիմում կարող է ներկայացնել 18 տարին լրացած յուրաքանաչյուր անձ՝ ինքնառաջադրմամբ կամ որևէ կազմակերպության (խմբի) ներկայացմամբ:

Խորհրդակցական մարմնի անդամներին նշանակում է համայնքի ղեկավարը՝ այդ նպատակով նրա կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից անցկացվող հարցազրույցի արդյունքների հիման վրա: 

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և հետագա գործունեության հարցում:

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (41.2ԿԲ)
Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner