2022 թվականի ապրիլի 15-ին, ժամը 16։00-ին Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսում։
Օրակարգում՝ Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում , Նոր Հաճընի համայնքի Նոր Գեղի և Արգել բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգում, Նոր Հաճըն համայնքի բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգման ծրագիր, Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն բնակավայրի խմելու ջրագծերի և ջրահեռացման առուների հիմնանորոգում և նորերի կառուցում, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճըն Թումանյան 4 հասցեում գտնվող «Մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի համար գույքի ձեռքբերում, Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում, Նոր Հաճըն համայնքի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում, Նոր Հաճըն համայնքի Թեղենիք բնակավայրի համայնքային կենտրոն շենքի հիմնանորոգում, Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղում ջրահեռացման /կոյուղագծերի/ անցկացում սուբվենցիաների ծրագրային հայտերի քննարկում։