Հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի մարտի 4-ին՝ ժամը 16։00-ին ք. նոր Հաճըն, Տոռոզյան 7 հասցեում (համայնքապետարանի շենք, նիստերի դահլիճ) կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Գաղափարների ընտրության ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Եթե ունեք գաղափարներ, որոնց իրականացումը կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ցանկանում եք ձեր գաղափարները ներկայացնել ծրագրի Նախաձեռնող խմբին, խնդրում ենք ներկա գտնվել Գաղափարների ընտրության ժողովին և ներկայացնել ձեր տեսակետը: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայքում և համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հեռ. 0224-4-25-50
Էլ. հասցե nor-hachn-meriya@mail.ru