ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում 2021թ. Հունվարի 11-ին ժամը 11-00-ին համայնքապետարանի շենքում կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք դասական աճուրդի եղանակով: Վաճառքի է ներկայացվում՝
Լոտ 1- Նոր Հաճն համայնքի Ս.Ջուլֆյան 2 թաղամաս 3-րդ փողոց թիվ 12 հողամաս հասցեի 07-006-0013-0184 կոդի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.21475 հա ընդհանուր մակերեսով հողատարածք: Հողամասի մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանվում է 2940 դրամ, որը 2147.5 քմ-ի համար կազմում է 6313650 դրամ:
Լոտ 2- Նոր Հաճն համայնքի Հարավ-Արևելյան թաղամասի 2-րդ փողոց թիվ 30 հողամաս հասցեի 07-006-0049-0084 կոդի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0305 ընդհանուր մակերեսով հողատարածք: Հողամասի մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանվում է 2940 դրամ, որը 305 քմ-ի համար կազմում է 896700 դրամ:
Լոտ 3- Նոր Հաճն համայնքի Հարավ-Արևելյան թաղամասի 2-րդ փողոց թիվ 21 հողամաս հասցեի 07-006-0049-0065 կոդի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.055 հա ընդհանուր մակերեսով հողատարածք: Հողամասի մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանվում է 4410 դրամ, որը 550 քմ-ի համար կազմում է 2425500 դրամ:
Լոտ 4 - Նոր Հաճն համայնքի Հարավ-Արևելյան թաղամասի 2-րդ փողոց թիվ 19 հողամաս հասցեի 07-006-0049-0069 կոդի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.055 հա ընդհանուր մակերեսով հողատարածք: Հողամասի մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանվում է 4410 դրամ, որը 550 քմ-ի համար կազմում է 2425500 դրամ:
Լոտ 5- Նոր Հաճն համայնքի Հարավ-Արևելյան թաղամասի 2-րդ փողոց թիվ 15 հողամաս հասցեի 07-006-0049-0073 կոդի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.054 հա ընդհանուր մակերեսով հողատարածք: Հողամասի մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանվում է 2940 դրամ, որը 540 քմ-ի համար կազմում է 1587600 դրամ:
Լոտ 6- Նոր Հաճն համայնքի Հարավ-Արևելյան թաղամասի 13-րդ փողոց թիվ 26 հողամաս հասցեի 07-006-0039-0073 կոդի տակ գտնվող արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության 0.2821 հա ընդհանուր մակերեսով հողատարածք: Հողամասի մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանվում է 2940 դրամ, որը 2821 քմ-ի համար կազմում է 8293740 դրամ:
Մեկ քայլի չափը սահմանված է հողամասերի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով: Հողամասերը հարթ են, չկառուցապատված, չեն գտնվում ստորգետնյա և վերգետնյա կոմունիկացիոն համակարգերի տարածքում:Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ, ժամը 18.00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նոր Հաճնի համայնքապետարան (Տոռոզյան-7), հեռախոս +374224-4-25-50:
Նոր Հաճնի համայնքապետարան