Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր.
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Գարնանաբույր այս տոնը առիթ է ևս մեկ անգամ մեծարանքի և գնահատանքի խոսքեր հղելու ձեզ՝ հոգատարության, լավատեսության համար:
Ձեր մեջ են ամփոփված մայրական բերկրանքն ու քնքշանքը, ընտանիքին անմնացորդ նվիրվածությունն ու լավատեսությունը, հմայքն ու գեղեցկությունը:
Դուք ամբողջացնում եք հայ կնոջ կերպարն ու արժանի եք ամենաբարձր գնահատանքի:
Թող գարունները գան ու չգնան, և թող յուրաքանչյուր օրը տոն լինի ձեզ համար:
Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8:
Հարգանքով՝ Գ. Մաթևոսյան