ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 հուլիսի 2022 թվականի N 896
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության 2019թ․ նոյեմբերի 19-ի N 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ հունիսի 04-ի N 1023-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով , հիմք ընդունելով սեփականատեր Մագդա Բաբայանի 01․07․2022թ․ դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չեն կառուցված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն կառուցված քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
1․ Մագդա Դերենիկի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայրի 07-064-0123-0017-ից կադաստրային ծածկագրից Նոր Հաճըն համայնք գյուղ Քանաքեռավան 10-րդ փողոց 34/1 հասցեում գտնվող 0,03 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված արտաքին չափերով 13,23 քմ անասնաշենքը և 25,17 քմ մառանը ճանաչել օրինական (Չափագրման տվյալների մոտքագրման ծածկագիր 202292EEG4) և որպես օրինականացման վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115001639)՝
անասնաշենքի համար 13,23 քմ x 1182 դրամ = 15640 դրամ /տասնհինգ հազար վեց հարյուր քառասուն/ դրամ։
մառանի համար 25,17 քմ x 1182 դրամ = 29750 դրամ /քսանինը հազար յոթ հարյուր հիսուն/ դրամ
Ընդհանուր օրինականացման վճար դրամ 45390 դրամ /քառասունհինգ հազար երեք հարյուր իննսուն/ դրամ։
2․ Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը 60 օրվա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3․Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՄԱԹԵՒՈՍՅԱՆ
01 ՀՈՒԼԻՍԻ 2022
ք.Նոր Հաճըն