Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 236
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նոր Հաճըն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2020 թվականի N 236

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՆՈՐ ՀԱՃՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-մասի 7-րդ կետի և  40-րդ հոդվածի  2-րդ մասի      1- ին կետի, ՆորՀաճնհամայնքիավագանու 2017 թվականիփետրվարի 20-ի <<Նոր Հաճն համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը հաստատելու մասին>> N6-Ա որոշման պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոր Հաճն համայնքի բնակիչներ հանդիսացող զինծառայողները 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության  դեմ սանձազերծված  պատերազմի ընթացքում ստացել են վիրավորում և հիմք ընդունելով համայնքապետարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.

1.  Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված  պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Նոր Հաճն համայնքի բնակիչներ հանդիսացող թվով երկու զինծառայողների ընտանիքներին համայնքի 2020 թվականի բյուջեի գործառնականդասակարգման 10.7.1. <<Սոցիալականհատուկարտոնություններ>> հատվածիծախսերիտնտեսագիտականդասակարգման 4729   <<Այլ  նպաստներ բյուջեից>>   հոդվածից հատկացնել 200000 (երկու հարյուր հազար) դրամ դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել համայնքապետարանի գլխավոր  հաշվապահ Ս.Բադալյանին` ապահովելու ֆինանսավորումը:

     3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(415.34 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner