Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 59-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նոր Հաճըն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճըն, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2020 թվականի N 59-Ա

2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով«Տեղականտուրքերիևվճարներիմասին»օրենքի    16-րդհոդվածի 1-ինև 3-րդմասերով, «Աղբահանությանևսանիտարականմաքրմանմասին»օրենքի 6-րդհոդվածի 3-րդմասով, ՆորՀաճնհամայնքիավագանինորոշումէ.

1. Սահմանել, որ.

 

1) Նոր Հաճն համայնքում կենցաղային աղբահանության ծառայություններից օգտվողների համար  2021 թվականի համար սահմանված աղբահանության վճարի նկատմամբ կիրառվում  են արտոնություններ՝աղբահանության վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե վճարողները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձաց) ընտանիքների անդամներ,
2)
Նոր Հաճն համայնքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում    են արտոնություններ՝տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

 

ա. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է

 

բ. զոհված զինծառայողի երեխա է,

 

գ. երկկողմանի ծնողազուրկ երեխա է,

դ. հաշմանդամերեխա

4) եթե Նոր Հաճն համայնքի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (արվեստի դպրոց) ծառայություններից օգտվողներն են սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պարբերություններում նշված անձինք, ապա 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,

5) սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում չներառված՝ 4 և ավելի երեխա ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների համար, համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (արվեստի դպրոց) ծառայություններից օգտվողների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ տվյալ խմբի տեղական վճարի 50 %-ի չափով

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում՝ Նոր Հաճն համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվող ընտանիքի անդամի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները,

2) 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ Նոր Հաճն համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

 

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -9

ԱՊՐԵՍՅԱՆ ԿԱՄՈ

ԱՐՄԵՆԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԲԱԲԻԿ

ՄԻՐԶՈՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner